Հայոց լեզու Տնային աշխատանք 05.12.2021

Շարադրում ենք մտքերը՝ ստեղծելով ամանորյա պատում.

  • Մեր ընտանիքի ամանորյա ավանդույթները
  • Ամանորն ավելի լավը կարող է լինել…
  • Ամանորյա նվերներն ու ես
  • այլ

Մեր ընտանիքի ամանորյա ավանդույթները

Մենք՝ ես, մայրիկս և երբեմն նաև եղբայրս, ամեն տարի պատրաստում ենք տոնածառի խաղալիքներ: Դրա համար նայում ենք տարբեր տեսանյութեր կամ ինքներս որոշում, թե ինչ ձևի կլինի խաղալիքը և ինչից: Մենք արդեն պատրաստել ենք բրդից, կտորից, թղթից, կոճակներից և այլ նյութերից:
Ամեն տարի մենք տոնածառը զարդարելիս ամանորյա երգեր ենք միացնում և այդպես լավ տրամադրությամբ զարդարում այն:
Նաև ամեն տարի ես և մայրիկս պատրաստում ենք մանդարինի կեքս՝ շոկոլադի գլազուրով և խնձորի թխվածք:

Թողնել մեկնաբանություն