Չինաստան

Դասի հղումը

Այլ հղումներ 12
Չինաստանի բնակչությունը 

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
    Չինաստանը լեռնային երկիր է: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին: Չինաստանի ծովային դիրքը շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցման համար։
  2. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների, կենցաղայինիրերի, հագուստի մեծ պաշարներ և այլն:
  3. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
    Կարևոր զարգացման նախադրյալներն են գետերի ջրաէներգետիկ պաշարները: Նաև Չինաստանը հարուստ է նավթով և ածխով: Ունի լավ երկաթի պաշարներ և զարգացած մետաղաձուլություն:
  4. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Առաջատար ճյուղերն են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությւոնը, ծառայությունները և այլն:

Ի՞նչ կլիներ, եթե Չինաստանը լիներ փակ երկիր։

Աշխարհում կլիներ քարածխի, նավթի, մետաղների պակաս, քանի որ Չինաստանը շատ օգտակար հանածոներ է արտահանում: Քանի որ ապրանքների զգալի մասը Չինաստանում է արտադրվում, նաև էժանը, աշխարհում կբարձրանային գները նման ապրանքների վրա, բայց ուրիշ երկրների արտադրության:

Ի՞նչ կլիներ, եթե Չինաստանը չլիներ։

Չինաստանը շատ հարուստ մշակույթ ունի և մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի վրա և եթե Չինաստանը չլիներ, համաշխարհային մշակույթի վրա դա շատ բացասական կազդեր: Նաև Չինաստանը կարևոր է նրանով, որ այնտեղ առաջին անգամ ստեղծվել է թուղթը:

Թողնել մեկնաբանություն