1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով:
2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։
Բանաձևեր՝ a=v/t, a=v0/t
5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Մարմնի շարժման արագությունը յուրաքանչյուր 1վ-ում փոփոխվում է 1 մ/վ-ով և արագացման միավորը նշանակում են՝ 1 մ/վ2:
4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը
Հավասարաչափ շարժման բանաձև՝ s=vt
Շարժման արագության բանաձև՝ v=s/t
Սովորել՝ Է. Ղազարյանի 8-րդ դասարանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ8