Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները:
Կոնֆլիկտը, հարաբերությունների մեջ բացասական էմոցիա առաջացնող երևույթն է, որի պատճառ կարող է լինել մարդկանց՝ իրար չհասկանալը, հայացքների, կրոնական, քաղաքական, արժեքային տարբերությունները:
Ինչպե՞ս եք ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում:
Կոնֆլիկտներից ես խուսափում եմ, փորձում եմ շուտ վերջացնել այն:
Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին:
Իմ կարծիքով մարդիկ զգացմունքները իրենց մեջ կպահեին և չէին արտահայտվի: Դա շատ վատ կարող է ազդել մարդկանց վարքի և այլնի վրա:
Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը:
Ագահությունը, ժլատությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, ծայրահեղականությունը և այլն:
Որո՞նք են համագործակցության առավելությունները:
Մարդիկ կսովորեն խմբային աշխատանքներ անել, ինչը կարևոր է հասարակության մեջ: Համագործակցության շմորհիվ ավելի արագ և արդյունավետ աշխատանք է ստացվում և այլն:
Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է:
Ոչ, քանի որ ամեն մարդ իրեն տարբեր է զգում տարբեր շրջապատներում: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք միշտ խմբով են և սիրում են այդպես աշխատել, ժամանակ անցկացնել, և կան մարդիկ, որոնք իրենց անհարմար են զգում խմբի մեջ և ավելի լավ են աշխատում անհատական:
Արդյոք ճի՞շտ է մարդուն ստիպել, որ համագործակցի:
Ոչ, քանի որ ընդհանրապես ոչ մի բան չի կարելի ստիպել անել: Եթե մարդը ուզում է, նա կհամագործակցի, իսկ եթե ոչ, նրան պետք չէ ստիպել:
Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը:
Նայած, թե ինչ մարդու հետ, քանի որ ոչ բոլոր մարդիկ կարող են կոլեկտիվում աշխատել:
Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մի ամբողջ դույլ խնձոր: Արդյո՞ք դա կապ ունի համագործակցության հետ:
Այո, քանի որ, եթե կոլեկտիվում մի անդամը չի կարող կենտրոնանալ աշխատանքի վրա, կամ ուրիշներին վատ է վերաբերվում, նա քանդում է կոլեկտիվը և դրա աշխատանքի որակը: