Այսօր մենք այցելեցինք Արմավիրի կենդանաբանական այգի, որտեղ տեսանք շատ կենդանիների, որոնց պահանջվում է խնամք։ Նրանք շատ վատ վիճակում էին` կեղտոտ էին, շատ վատ ուտելիք և ջուր ունեին։
Արջը եկել է ռուսաստանից` կրկեսի հետ և հետ գնալուց արջի` հետ տանելու հետ խնդիրներ առաջացան։ Եվ այդպես նրան պետք է քնացնեին, սպանեին, կամ մեկին տային։ Եվ կենդանաբանական այգու տերը որոշեց նրան իր մոտ վերցնել և խնամել։ Այդպես արջը արդեն 30֊ից ավել տարի է ապրում այդ կենդանաբանական այգում։ Այդ արջը կույր է` ծերության պատճառով։ Նա սնվում է իրենց համար ոչ օգտակար ուտելիքով` եփած մսով, բանջարեղենով և այլն։
Նաև մենք այնտեղ տեսանք շատ այլ կենդանիների, որոնք խնամք են պահանջում։ Օրինակ` գայլ, քարայծ, արծիվ, առյուծ, սիրամարգ, ջայլամ, գառներ և այլն։
Մենք հասկանում ենք, որ տերը ուզում է օգնել կենդանիներին, բայց եթե չկան գումարային միջոցներ, իմ կարծիքով, պետք չէ այս ամենով զբաղվել և պետք է տանել նրանց լավ կենդանաբանական այգիներ, որտեղ նրանց մասին հոգ կտանեն։ Եթե մասնագիտացված կենտրոնը ցանկանում է օգնել այդ կենդանիներին, ապա պետք է թույլ տալ արջին և այլ կենդանիներին ստանալ նոր, ավելի լավ կյանք։ Ես համոզված եմ, որ լավ մասնագետները կկարողանան օգնել կենդանիներին` առանց կյանքը վտանգելու։














