Նելսոն անունով ամենատխուր արջի մասին 🐻

Վերջին օրերին աշխարհի տարբեր լրատվամիջոցներում հրապարակվում են նյութեր մի արջի մասին, որը ապրում է Հայաստանում շատ վատ պայմաններում: Նրան արդեն 30 տարի պահում են Արմավիրի կենդանաբանական այգում, փոքր վանդակում: Նա շատ ծեր է և արդեն կուրացել է: Նրան երբեք վանդակից բաց չեն թողել և պահում են շատ վատ պայմաններում: Կարող են օրերով չկերակրել, չեն մաքրում վանդակը և դուրս չեն հանում խեղճ արջին:

Աղբյուր՝ https://hetq.am/hy/article/133953

Արջն ունի բժշկական օգնության և խնամքի կարիք: Նրա նման ևս 20 արջ բնակվում են Հայաստանում տարբեր մասնավոր կենդանաբանական այգիներում և ոչ ոք չի հոգում նրանց իրավունքների մասին: Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը աշխարհում շատ նման արջերի է օգնել և ցանկանում է օգնել Նելսոն արջուկին:

Աղբյուր՝ https://www.facebook.com/100000845007020/posts/4230310140340444/?d=n

Արջուկի տերը ասում է, որ չի թողի, որ արջին տանեն, քանի որ «շատ է նրան սիրում», բայց նրա արարքները հակառակ բանի մասին են խոսում: Սա բոլոր մարդկանց է վերաբերում՝ եթե պատրաստվում եք կենդանի պահել, կապ չունի վայրի թե տնային, դուք պետք է մեծ պատասխանատվություն կրեք, քանի որ դա խաղալիք չէ, այլ կենդանի էակ:

Անհրաժեշտ են օրենքներ, որոնք կպաշտպանեն կենդանիներին մարդկանց վատ վերաբերմունքից և կպատժեն այն մարդկանց, ովքեր օգտագործում են կենդանիներին իրենց զվարճանքի համար: Իմ կարծիքով դա ճիշտ չէ վայրի կենդանուն պոկել իր բնական միջավայրից և պահել, որպես տան կենդանի: Վայրի կենդանիների տեղը բնության գրկում է, իսկ տնային կենդանիները արդեն իրենց կյանքի սկզբից սովոր են տնային պայմաններում ապրել:

Պետք է ամեն ինչ անել, որ Նելսոն արջուկը իր ծերությունը լավ պայմաններում անցկացնի:

Թողնել մեկնաբանություն