Պատմություն | Հնդկաստան և Չինաստան 19.12.2021

Առաջին պարապմունք՝ Հնդկաստան և Չինաստան, էջ 48-53

Ինչ է ավանդական հասարակությունը

Նոր ժամանակներում Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավական հետ մնացին եվրոպական առաջատար երկրներից: Գլխավոր պատճառը հասարակության բնույթն էր։  Այմ մնաց անփոփոխ, այդ պատճառով էլ ստացել է ավանդական հասարակություն անվանումը:
Նրան բնորոշ են սովորույթների, ավանդույթների և հոգևոր արժեքների վրա հիմնված կյանքը, ապրելակերպը և հարաբերությունները: Այդպիսի հասարակություններ գոյություն ունեին Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա:
Ավանդական հասարակությունում պետության գլուխ
կանգնած էր սուլթանը, արքան,
շահը, կայսրը և այլն:
Գյուղատնտեսությունը մնում էր երկրի
տնտեսության հիմքը: Պետությունն էր
երկրի հողերի սեփականատերը:
Արտադրությունն հիմնականում ձեռքի աշխատանքով էր կատարվում:
Հասարակության հիմնական դասերն էին՝ ազնվա
կանությունը, հոգևորականությունը, պաշտոնեությունը, գյուղացիությունը, արհեստավորները, վաճառականները:
Ամեն դասն ուներ որոշակի իրավունքներ և պարտականություններ:
Հասարակական կյանքում մեծ դեր ուներ կրոնը: Կրթությունը հասանելի էր միայն վերնախավին (բացառությամբ Չինաստանի)։ Ընդհանուր առմամբ բնակչությունն անգրագետ էր:
Նոր դարերում ավանդական հասարակությունների
համար կարևոր դարձավ ժամանակակից դառնալու խնդրի լուծումը:

Օսմանյան կայսրությունը

Նոր դարերի սկզբին Օսմանյան կայսրությունը
տիրում էր ահռելի տարածքի: Սակայն երկիրը տնտեսապես հետամնաց էր:
Պետությունը կառավարում էր սուլթանը: Սակայն օսմանյան սուլթաններին չհաջողվեց ստեղծել ամուր պետություն, քանի որ այն պահպանվում էր միայն բանակի միջոցով։
Արտադրության,
առևտրի և մշակույթի ոլորտներում առավելապես զբաղված էին հույները, հայերը, հրեաները, արաբները,
բալկանյան ժողովուրդները, ասորիները:
Օսմանյան կայսրության դերը սկսեց նվազել:
Տերության գլխավոր հակառակորդներն էին Ավստրիան և Ռուսաստանը: Թուրքերը հատ-
կապես անհաջողություններ կրեցին XVIII դ. երկրորդ
կեսին Ռուսաստանի դեմ մղած պատերազմներում:
Այս իրավիճակից հաջողությամբ օգտվում էին Անգ-
լիան և Ֆրանսիան, որոնք ամրապնդում էին իրենց ազդեցությունը սուլթանի վրա:
Աստիճանաբար մեծացավ տերության
կախվածությունը եվրոպական պետություններից:
Թուրքական վերնախավը ձգտում էր դուրս գալու այս վիճակից բարեփոխումներով:
XVIII դարեվերջին դրվեց բարենորոգումների սկիզբը:
Ստեղծվեցին նոր զինվորական ստորաբաժանումներ,
հիմնվեցին ռազմական ուսումնարաններ: Սակայն 1828-1829 թթ, ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը նորից պարտվեց և ստիպված էր ճանաչել Հունաստանի անկախությունը:

Իրան

Նոր ժամանակների սկզբին Իրանը Ասիայի խոշոր
երկրներից մեկն էր: Բուն իրանական հողերից բացի՝
նրա կազմի մեջ էին մտնում Աֆղանստանի և Միջին
Ասիայի մի մասը, Ատրպատականը, Արևելյան Հայաստանը, Այսրկովկասի մի մասը: Պետության կազմում կային տասնյակ ժողովուրդներ և ցեղեր:
XVII դ․ կեսից Իրանը մտավ անկման ժամանակաշրջան:
Իրանական պետությունը ղեկավարում էր շահը: Երկրի կյանքում հսկայական էր իսլամի դերը:
Իրանը գլխավորապես գյուղատնտեսական երկիր էր:
Երկրում զարգացած էր նաև արհեստագործությունը:
Միջազգային առևտրում հռչակված էին իրանական գորգերն ու գործվածքեղենը:
Իրանին անկայուն վիճակից դուրս բերեց, կարճ ժամանակով միավորեց և ուժեղ պետություն ստեղծեց
Նադիր շահը: Սակայն նրանից հետո երկիրը կրկին թուլացավ։
Իրանը XIX դար մտավ տնտեսապես հետամնաց
վիճակում: Նրա և Ռուսաստանի միջև շարունակվեց
պայքարը Կովկասի համար, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1828 թ.  Այսրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը միացվեցին Ռուսաստանյան կայսրությանը:
Իրանը, կորցնելով իր երբեմնի հզորությունը, արդեն
Նոր դարերի երկրորդ փուլում վերածվեց Անգլիայի և
Ռուսաստանի կիսագաղութի:

Թողնել մեկնաբանություն