Ձմեռային ճամբարի առաջին օրվա ամփոփում ⛄

Այսօր ճամբարի առաջին օրն էր։

Այսօր մենք օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքին մասնակցելով։ Այն տևեց մինչև 9:30։

Հետո մենք գնացինք մեր դասարան, որտեղ քննարկեցինք դեպի Ջրվեժի արգելոց և Սևաբերդ ճամփորդությունները։ Նաև գրեցինք տեղեկատվական նյութեր դրանց մասին։

Հետո մենք բժշկական ամսագրում նոր նյութեր ավելացրեցինք։

Դրանից հետո` չորրորդ ժամը մեզ մոտ երգ էր։ Մենք կրկնեցինք մի քանի երգ, որոնք նաև լինում են ընդհանուր պարապմունքներին։

Ընդմիջումից հետո մենք հետ եկանք դասարան և ավարտին հասցրեցինք կիսատ աշխատանքները։

Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին

Սևաբերդի մասին տեղեկություններ

Սևաբերդի մասին տեղեկություններ

Սևաբերդ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 265 բնակիչ:

Գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:

Բնակչությունը հիմնականում 1915թ. Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են` Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից: Նախկինում գյուղում բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի, և այն կոչվել է եղել Ղարաղալա, որը նշանակում է Սևաբերդ:

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ 1895 թ․ գյուղում հայեր չեն բնակվել։

Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք:

Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան,  300 տեսակի անոթավոր բույսեր,  եւ այլն: 

Անտառապարկից դուրս մնացած տարածքը, գտնվում է Գառնի-Երեւան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները: