Ձմեռային ճամբարի երրորդ օրվա ամփոփում 🌨

Այս օրը երերկվա նման շատ հետաքրքիր անցավ։

Մենք երեկվա նման առավոտյան երևի 10։30 նստեցինք տրանսպորտ և ուղևորվեցինք դեպի Սևաբերդ։

Այնտեղ հասնելով, վերցրեցինք մեր սահնակները և բարձրացանք դեպի վեր։ Բարձրանալուց ոտքերը խորտակվում էին ձյան մեջ և որոշ տեղերում այն հասնում էր մինչև ծունկը։

Բարձրացանք, տեղավորեցինք մի տեղ պայուսակները և սահնակներով սկսեցինք իջնել։ Այստեղ` Ջրվեժի արգելոցի համեմատ ավելի մեծ էր դիքը և ավելի արագ էինք շարժվում։ Շատ զվարճալի էր։ Մեզ երկու֊երկու կամ մեկ֊մեկ էին նստացնում և մեզ բրդում էին, ինչից հետո մենք արագ սղում էինք։

Վերջում կերանք և հետ գնացինք ավտոբուսի մոտ։ Դրանից առաջ մոտիկ տաղավարում նստեցինք և մեր կոշիկների և գուլպաների միջի ձյունը թափ տվեցինք, հետո մտանք տրանսպորտ և հետ գնացինք դպրոց։

Ձմեռային ճամբարի երկրորդ օրվա ամփոփում 🛷

Այսօր շա՜տ զվարճալի և հետաքրքիր օր էր։

Առավոտը բոլորը գնացել էին ընդհանուր պարապմունքի, որից հետո` մինչև մոտավորապես 10։30 մենք պատրաստվում էինք ճամփորդությանը դեպի Ջրվեժի արգելոց։

Ճանապարհին ես և իմ ընկերները խաղեր խաղացինք և այդպես զվարճանում էինք ամբողջ ճանապարհի ընթացքում։

Երբ հասանք, հանեցինք երկու տեսակի սահնակները, որոնց հետ բարձրացանք դիքով` դեպի վեր։ Այնտեղ տեղավորեցինք պայուսակները և սկսեցինք սահել։ Բոլորը հերթով սահում էին և միմյանց օգնում էինք` հրելով։ Նաև մի քիչ ձնագնդիկ խաղացինք։

Հետո կերանք և հասավ գնալու ժամանակը։ Բոլորս նստեցինք տրանսպորտի մեջ և հետ գնացինք դպրոց։ Այդ ժամանակ դասերը արդեն վերջացել էին։