Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք նկուղ` քիմիայի դասի։ Մենք կրկնեցինք քիմիայից մի քանի բան։
Հաջորդ ժամին մենք լրացնում էինք բաց թողնված աշխատանքները։
Դրանից հետո մեզ մոտ ընտրության դաս էր։ Վրացերենի դասաժամին սկզբից վրացերենը կրկնեցինք, հետո խմբով խաղեր խաղացինք։
Հաջորդը մենք գնացինք մարմարյա սրահ` միջոցառման։ Այնտեղ կրթահամալիրի բոլոր դպրոցներից երեխաներ, դասատուներ էին հավաքվել և մենք երգում, պարում, արտասանում էինք։

Դրանից հետո մենք տուն գնացինք։