Ձմեռային ճամբարի վեցերորդ օրվա ամփոփում 🧤

Այսօր առաջին ժամի կեսին ինձ և իմ ընկերուհիներին ասացին խանութ գնալ, որպեսքի հաց պատրաստելու համար բան գնել` խմորիչ և ալյուր։

Հաջորդ ժամերին պատրաստեցիքն խմորը, ինչից վաղը հաց ենք սարքելու։

Նյութ`

Թխում ենք հաց 🍞

Դրանից հետո գնացինք կավագործության, որտեղ պատրաստում էինք ինչ ուզում ենք։

Ընդմիջում էր, իսկ հետո գնացինք երգի և կրկնեցինք մեր անցած երգերը։

Այսքանով վերջացավ այս օրը։

Թխում ենք հաց 🍞

Մենք գնեցինք խմորիչ, ալյուր և հետ եկանք դպրոց` հաց պատրաստելու։

Ետ գալով մենք գոգնոցներ, գլխարկներ հագանք և սկսեցինք պատրաստել հաց։

Դրա համար մեզ պետք եկան` խմորիչ, ալյուր, գոլ ջուր, ձեթ, աղ։

Սկզբից մենք փոքր ամանի մեջ խառնեցինք խմորիչը, ալյուրի մի մասը և գոլ ջուրը։

Հետո մնացած ալյուրի հետ խառնեցինք ջուր և լցրեցինք փոքր ամանի միջի խառնուրդը դրա մեջ։

Այդպես խառնում էինք այքան, մինչև խմորը դառնա համասեռ։

Հետո խմորը դրեցինք թասի մեջ, փակեցինք և դրեցինք տաք տեղ, որպեսզի այն բարձրանա։

Վաղը այս խմորից հաց կթխենք։

Նկարներ և տեսանյութեր.

Ահա մեր հացը պատրաստ է`