Մենք գնեցինք խմորիչ, ալյուր և հետ եկանք դպրոց` հաց պատրաստելու։
Ետ գալով մենք գոգնոցներ, գլխարկներ հագանք և սկսեցինք պատրաստել հաց։
Դրա համար մեզ պետք եկան` խմորիչ, ալյուր, գոլ ջուր, ձեթ, աղ։

Սկզբից մենք փոքր ամանի մեջ խառնեցինք խմորիչը, ալյուրի մի մասը և գոլ ջուրը։
Հետո մնացած ալյուրի հետ խառնեցինք ջուր և լցրեցինք փոքր ամանի միջի խառնուրդը դրա մեջ։
Այդպես խառնում էինք այքան, մինչև խմորը դառնա համասեռ։


Հետո խմորը դրեցինք թասի մեջ, փակեցինք և դրեցինք տաք տեղ, որպեսզի այն բարձրանա։


Վաղը այս խմորից հաց կթխենք։
Նկարներ և տեսանյութեր.



Ահա մեր հացը պատրաստ է`




