Առաջին ժամին մեզ մոտ պետք է քիմիայի դաս լիներ, բայց այն տեղափոխվել էր հաջորդ ժամին և այդ պատճառով ուղակի տեղեկություններ էինք գրում Գարֆեսճյան արվեստի կենտրոնի մասին։
Հետո մեզ մոտ քիմիայի դաս էր և մենք երկու շատ հետաքրքիր փորձ արեցինք։
Հաջորդը մեզ մոտ պետք է ընտրության դաս լիներ, բայց ես և իմ ընկերուհիս մասնակցեցինք մաթեմատիկական ֆլեշմոբին, իսկ վերադարձանք վրացերենի դասին միայն դրա երկրորդ ժամին։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։
2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։
Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։
Այսօր առավոտվանից մենք պատրաստվում էինք սահադաշտ գնալուն` սնունդ էինք գնում և այլն։
Երբ արդեն պատրաստ էին, քայլելով գնում էին դեպի սահադաշտ։ Ես և իմ ընկերուհիները նրանցից մեկի մայրիկի հետ, մեքենայով էինք հասել։
Հասանք, պայուսակները թողեցինք և մեզ հերթով տվեցին չմուշկներ։ Երբ հագանք դրանք, գնացինք դեպի սահադաշտը։ Այն փակ թր և այդ պատճառով ցուրտ չէր։ Շատ զվարճալի անցավ։
Երբ վերջացրեցինք, հագանք շորռրը, կոշիկները, ինչից հետո միջանցքում մի քանի րոօե մնացինք` գնելու տաք խմիչքներ և տրանսպորտի գումարը տալով։ Երբ բոլորը գումարը տվեցին, մենք նստեցինք տրանսպորտ և հասանք դպրոց։