Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։


2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։

Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։

Թողնել մեկնաբանություն