Հայոց լեզու Դասարանական աշխատանք 31.01.2021

Մգեցված բառերին ավելացնել հետադաս ծավալուն որոշիչներ և կետադրել: 

Դասավանդողը` բարի, հասկացող, խելացի, օգնում էր նրանց լուծել խնդիրները: 

Անցորդը՝ շատ հոգնած, հանկարծ զարմացած կանգ առավ: 

Երբեմն քեզ օգնում են մարդիկ՝ մտերիմ, հավատարիմ

Ուզում էի պաշտպանել ձագուկին՝ շատ անպաշտպան

Սովորողները քայլեցին դեպի բերդը՝ հին, հսկա, որպեսզի տեսնեն հայտնի քարե կառույցները: 

Նախադասություններից հանել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները: Հանած բառերի դիմաց գրել պաշտոնները, օրինակ՝ բուք-ենթական, վախեցնում էր-ստորոգյալ, ուժեղ-որոշիչ: 

  • Հուզիչ էր երեք հայտնի ջութակահարների ելույթը: 

Հուզիչ էր — ստորոգյալ 

Ելույթը — ենթակա 

Ջութակահարների — հատկացուցիչ 

Հայտնի, երեք — որոշիչ 

  • Այդ իջևանատան սրահներում հոգնած ճամփորդներ կային: 

Ճամփորդներ — ենթակա 

Կային — ստորոգյալ

Իջևանատան — հատկացուցիչ

Հոգնած, այդ — որոշիչ

  • Այդ զարմանահրաշ թագավորությունից հայտնի էր հատկապես քաջ ասպետը: 

Ենթակա — ասպետը

Հայտնի էր — ստորոգյալ 

Զարմանահրաշ, քաջ, այդ — որոշիչ 

Թագավորությունից — հատկացուցիչ 

  • Հիշողությունները լուսավոր էին. հաճելի էր հիշելը, բայց ներկայի և անցյալի համեմատությունը ցավոտ էր: 

Հիշողությունները, հիշելը, համեմատությունները — ենթակա 

Լուսավոր էին, հաճելի էր, ցավոտ էր — ստորգյալ 

Ներկայի, անցյալի — հատկացուցիչ 

  • Իմ որոնածը գտնելը դժվար էր, բայց ամուր էր կամքս: 

գտնելը, կամքս — ենթակա

դժվար էր, ամուր էր — ստորոգյալ

Կազմել նախադասություններ, որտեղ կլինեն.

հետադաս, համասեռ որոշիչներ

Մայրիկը՝ հոգատար և բարի, գնում էր մանկապարտեզ՝ երեխայի հետևից:

Ծավալուն, հետադաս որոշիչ և բաղադրյալ ստորոգյալ

Սեղանը՝ կանաչ, փոքր, ջարդվել էր:

Նախադաս, տարասեռ որոշիչներ և հեռացված հատկացուցիչ

Հայրիկի՝ Ամերիկայից գնված սև, վերջին համակարգիչը փչացավ:

Հեռացված հատկացուցիչ և բաղադրյալ ստորոգյալ

Եղբոր՝ բակում ստացած վերքը ցավոտ էր:

Թողնել մեկնաբանություն