Ընտրում ենք թեմաներից մեկը և ստեղծագործում:
- Հիշողություններ ձմեռային ճամբարից
- Ձյունն ու մենք
- Ձմեռային ճամբարի վայելքը
- այլ
Հիշողություններ ձմեռային ճամբարից
Ամենավառ հիշողություններս այս տարվա ձմեռային ճամբարից կապված են ճամփորդությունների հետ:
Առաջինը, երբ մենք գնացինք Ջրվեժի արգելոց: Երբ տեղ էինք հասել, դուրս եկանք և բարձրացանք դիքով վերև: Երբ այնտեղ տեղավորվեցինք, սահնակները դրեցինք, սկսեցինք իջնել: Շատ զվարճալի էր: Նույնը եղավ, երբ գնացել էինք Սևաբերդ, ուղղակի այնտեղ բլուրը ավելի բարձր էր:
Հետո գնացել էինք սահադաշտ և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նաև նկարում էինք տեսանյութ, թե ինչպես պատրաստել հաց, գործում էինք և այլն:
Այս ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր, զվարճալի էր և դեռ երկար չեմ մոռանա դրա մասին: