Բառարանային ֆլեշմոբին ընդառաջ կկազմես սոցիալական կայքերի լեզվի բառարան: Բազմաթիվ սոցիալական կայքերի հետ կապված տերմինները կներկայացնես այբբենական կարգով՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բացատրությունը: Աշխատանքն անելուց հետո ձայնագրությամբ կներկայացնես աշխատանքդ (կպատմես, թե որ սոցիալական կայքերից ես օգտվել, ինչով էր աշխատանքը քեզ համար հետաքրքիր, ինչպես ես աշխատել):
Յուրաքանչյուր սերունդ ունի իր խոսքերը, դա տարբերում է նրան մյուսներից: Այսօրվա սերունդը կառուցված է TikTok-ի և այլ նման սոց. ցանցերի շուրջ, որտեղ մարդիկ ունեն իրենց բառերը: Ահա դրանցից մի քանի ամենատարածվածները ռուսերեն՝
А, Ա
Агриться- ագրեսիվ, զայրացած
Ауф — օգտագործվում է տարբեր հույզեր արտահայտելու համար՝ հիացմունք, հավանություն, հիասթափություն, տխրություն
Б, Բ
Бумер — այն մարդիկ, ովքեր չեն հասկանում նոր սերնդի տերմինները
Байтить — հրահրել, գողանալ ուրիշի միտքը
Банить — արգելափակել ինտերնետում
Г, Գ
ГС — ձայնային հաղորդագրություն
Д, Դ
Дуэт — երկու բլոգերների նկարահանած տեսահոլովակ, համագործակցություն
З, Զ
Зашквар — ամոթ, վատ պահվածք, արարքի համար ամոթի զգացում
Т, Թ/Տ
Токсик — մարդ, ով իր բողոքներով ու անվերջ նվնվոցով փորձում է թունավորել ուրիշների կյանքը
Туториал — տեսանյութ, որը սովորեցնում է ցանկացած բանի՝ պարային շարժումների, խոհարարությանը և այլն
Томбой — աղջիկ, ով հագնվում է տղամարդկանց ոճով, անտեսում է կոսմետիկան, կրում է կարճ սանրվածք, կարող է կոպիտ լինել շփման մեջ
Тень — Անադեկվատ վարքագիծ: Եթե մարդը կոպիտ է, հիմարություններ է անում և տափակ տեսանյութեր է նկարահանում, նա ստվեր է գցում TikTok-ի վրա
Тренд — այն ամենը, ինչ այս պահին մոդայիկ է` պար, երգ, հագուստի ոճ, տեսահոլովակ
Ж, Ժ
Жиза — կենսական, կյանքի իրավիճակ
Л, Լ
Ливнуть — դուրս գալ եթերից, չատից, քննարկումից: Գալիս է անգլերեն “leave” բառից
ЛД — մտերիմ ընկեր
ЛП — մտերիմ ընկերուհի
ЛС — անձնական հաղորդագրություն
Х, Խ
Хайп — անգլերեն «hype» բառից, որը նշանակում է ինչ-որ բանի շուրջ բուռն քննարկում, աղմուկ կամ նույնիսկ հիստերիա
Хейтить — բացահայտորեն ատել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, թունավորել բառերով` բանավոր կամ գրավոր: Անգլերեն “hate” բառից
К, Կ
Краш — սեր, սիրահարվածություն կամ համակրանք որևէ մեկի նկատմամբ
Криповый — վախեցնող, սարսափելի
Клоун — պարզ, միամիտ մարդ, ով ստին հավատում է կամ պարզապես կատակը չի հասկանում
Кринж — երբ անծանոթն իրեն հիմարաբար է պահում կամ տափակ կատակում է, բայց նրա պահվածքը ստիպում է քեզ անհարմար զգալ, ամաչել
М, Մ
МЧ — երիտասարդ մարդ
Муд / Mood — տրամադրություն, հոգեվիճակ
Ш, Շ
Ши́пперить — երևակայել երկու առարկաների միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին
Шмот — հագուստ
Ч, Չ
ЧСВ — «Ինքնակարևորություն» արտահայտության հապավում, որը առավել հաճախ օգտագործվում է բացասական իմաստով, երբ խոսում են ինքնահավան և եսասեր մարդու մասին
Чил — անհոգ ժամանց, հանգստություն. “Чилить” նշանակում է՝ անգործություն, հանգստանալ
Чекать — ստուգել, անգլերենից «check»
П, Պ
ПОВ / POV / ПЛОВ — առաջին դեմքից նկարագրվում է իրավիճակ և ձեր պահվածքը այդ իրավիճակում
Паль — կեղծ, ամենից հաճախ «палёная» ֆիրմային հագուստ ու կոշիկներ
Пруфы — փաստեր, ապացույցներ, անգլերենից «proof»
Парик — սկզբում օգտագործվում էր «парик слетел» արտահայտությունը, հիմա բավական է մեկ բառը: Այն օգտագործվում է, եթե ինչ-որ բան ցնցեց կամ պարզապես զարմացրեց այդ մարդուն
С, Ս
Скил — հմտություն, ինչ-որ բան անելու կարողություն: Հիմնականում օգտագործում են համակարգչային խաղերում կերպարի հմտությունների մասին խոսալուց
Стэн — Տարված երկրպագու. Նա, ով բառացիորեն տարված է իր կուռքով, պարբերաբար այցելում է նրա էջը, պատրաստ է հետևել նրան, բայց ամենավատն այն է, որ ամեն ինչ անում է բացառապես նրա մասին։ Բառը կապված է Էմինեմի երգի հետ, որտեղ պատմում է շատ նվիրված երկրպագուի մասին
Скам, заскамить — խաբեություն, ստել, խաբել
Симп / simp — նա, ով շատ բան է անում այն մարդու համար, ում սիրահարված է
В, Վ
Вайб — հատուկ մթնոլորտ որոշակի վայրից, իրադարձությունից կամ անձից
Войсить — ձայնային հաղորդագրություններ ձայնագրել, անգլերեն “voice” ՝ «ձայն»
Р, Ր/Ռ
Рофл — կատակ, ծիծաղելի իրավիճակ և ցանկացած ծիծաղելի բան
Рипнуться — մահանալ, վերցված է R.I.P բառից
Рек — “առաջարկություններ”՝ սոց. ցանցերում այն բաժինը, որտեղ օգտատերերի մեծ մասը երազում է հայտնվել
O, Օ
ООП — երբ ինչ-որ մեկն իրեն անհարմար է զգում կամ սխալվում է