Սրտի կառուցվածքը և ֆունկցիան

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային  շրջանառություն:

Էջ101-106:

heart_beating_small.gif

Սիրտը գտնվում է կրծքավանդակում և այն մի քիչ շեղված է դեպի ձախ: Չափահաս մարդու սիրտը կշռում է մոտ 300գ:

Սիրտը բաղկացած է չորս խոռոչներից. աջ նախասիրտ, աջ փորոք, ձախ նախասիրտ, ձախ փորոք: Աջ և ձախ մասերը բաժանված են պատով:

Սրտի պատը բաղկացած է երեք շերտից. ներքին՝ էնդոկարդ, միջին՝ միոկարդ և արտաքին՝ էպիկարդ: Էնդոկարդը ներսից պատում է սրտի խոռոչները: Այն ունի հարթ, փայլուն մակերես, ինչը ապահովում է շփման նվազում սրտում արյան հոսկի ընթացքում:

Միոկարդը կազմում է սրտի հիմնական մասը: Այն ձևավորված է միջաձիգ-զոլավոր սրտամկանից, որի թելերը դասավորված են մի քանի շերտով: Նախասրտերի միոկարդը ավելի բարակ է, քան փորոքներինը:

Էպիկարդը սրտի հատուկ սերոզ թաղանթ է, որը կազմված է շարակցական և էպիթելյալ հյուսվածքից:

Սիրտը գտնվում է հարսրտային պարկի մեջ՝ պերիկարդի: Պերիկարդի թերթիկների միջև կա ճեղքանման խոռոչ՝ պերիկարդիալ խոռոչ, որը լցված է հեղուկով, որը կատարում է պաշտպանիչ դեր և նվազեցնում է շփումը սրտի աշխատանքի ժամանակ:

Մի մաթեմատիկոսի պատմություն

Ալան Թյուրինգ

Ալան Մաթիսոն Թյուրինգը ծնվել էր հունիսի 23, 1912թ֊ին, անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Նշանակալից դեր է խաղացել ինֆորմատիկայի զարգացման մեջ, ձևակերպել է «ալգորիթմ» և «հաշվարկ» հասկացությունները՝ հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Թյուրինգին հաճախ համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր։ Ինֆորմատիկայի բնագավառում ամենախոշոր մրցանակն անվանվել է ի պատիվ Ալան Թյուրինգի. Թյուրինգի մրցանակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թյուրինգը աշխատում էր Բրիտանիայի գաղտնազերծման կենտրոնում՝ Բլեթչլի Պարկում գտնվող Կոդի և ծածկագրի պետական դպրոցում, որտեղ կենտրոնացած էր Առանցքի ուժերի ծածկագրերի և կոդերի վերծանման աշխատանքները։ Որոշ ժամանակ նա ղեկավարում էր գերմանական նավատորմի հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8» բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը, այդ թվում՝ Էնիգմայի գաղտնագրերը վերծանելու մի շարք եղանակներ։

Պատերազմից հետո աշխատել է Միացյալ Թագավորության Ֆիզիկայի ազգային լաբորատորիայում, որտեղ ստեղծել է պահպանվող ծրագրով համակարգչի առաջին նախագծերից մեկը։ 1948 թվականին Թյուրինգը միացել է Մաքս Նյումանի Մանչեսթերի համալսարանի համակարգչային լաբորատորիային, որտեղ մասնակցել է Մանչեսթերյան համակարգիչների ստեծմանը և հետաքրքրվել մաթեմատիկական կենսաբանությամբ։ Նա հոդված է գրել մորֆոգենեզի քիմիական հիմունքների վերաբերյալ և կանխատեսել տատանողական քիմիական ռեակցիաներ, ինչպիսին էր Բելոուսով–Ժաբոտինսկու ռեակցիան, որն առաջին անգամ դիտվեց 1960–ական թվականներին։

1952 թվականին Թյուրինգը նույնասեռականության համար քրեական հետապնդման ենթարկվեց. այդ ժամանակ նույնասեռականությունը դեռևս օրինականացված չէր Մեծ Բրիտանիայում։ Թյուրինգին առաջարկվեց ընտրություն կատարել ազատազրկման և լիբիդոն ճնշելու հորմոնալ թերապևտիկ միջամտության միջև։ Ազատազրկումից խուսափելու համար նա համաձայնեց վիրահատության ենթարկվել։ Թյուրինգը մահացավ 1954 թվականին՝ իր 42–ամյակից երկու շաբաթ առաջ, ցիանիդի թունավորումից։ Նրա մայրը և որոշ այլ մտերիմներ կարծում էին, որ դա դժբախտ պատահար էր եղել։ Քննության եզրակացության համաձայն նա ինքնասպան էր եղել։ Ալան Թյուրինգը ճանաչվել է «Մեծ Բրիտանիայում հոմոֆոբիայի ամենամեծ զոհը»[14]։ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին համացանցային արշավից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը բրիտանական կառավարության անունից պաշտոնապես ներողություն խնդրեց պատերազմից հետո Ալան Թյուրինգի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Բրիտանիայի թագուհին հետմահու ներում շնորհեց նրան[15][16]։