Սրտի կառուցվածքը և ֆունկցիան

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային  շրջանառություն:

Էջ101-106:

heart_beating_small.gif

Սիրտը գտնվում է կրծքավանդակում և այն մի քիչ շեղված է դեպի ձախ: Չափահաս մարդու սիրտը կշռում է մոտ 300գ:

Սիրտը բաղկացած է չորս խոռոչներից. աջ նախասիրտ, աջ փորոք, ձախ նախասիրտ, ձախ փորոք: Աջ և ձախ մասերը բաժանված են պատով:

Սրտի պատը բաղկացած է երեք շերտից. ներքին՝ էնդոկարդ, միջին՝ միոկարդ և արտաքին՝ էպիկարդ: Էնդոկարդը ներսից պատում է սրտի խոռոչները: Այն ունի հարթ, փայլուն մակերես, ինչը ապահովում է շփման նվազում սրտում արյան հոսկի ընթացքում:

Միոկարդը կազմում է սրտի հիմնական մասը: Այն ձևավորված է միջաձիգ-զոլավոր սրտամկանից, որի թելերը դասավորված են մի քանի շերտով: Նախասրտերի միոկարդը ավելի բարակ է, քան փորոքներինը:

Էպիկարդը սրտի հատուկ սերոզ թաղանթ է, որը կազմված է շարակցական և էպիթելյալ հյուսվածքից:

Սիրտը գտնվում է հարսրտային պարկի մեջ՝ պերիկարդի: Պերիկարդի թերթիկների միջև կա ճեղքանման խոռոչ՝ պերիկարդիալ խոռոչ, որը լցված է հեղուկով, որը կատարում է պաշտպանիչ դեր և նվազեցնում է շփումը սրտի աշխատանքի ժամանակ:

Թողնել մեկնաբանություն