- Տերյանական օրերին ընդառաջ՝ ընթերցում ենք Տերյան: Կընտրես շարքերից երեքից չորս ստեղծագործություն, կձայնագրես, կսովորես անգիր, կվերլուծես:
***
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…
1904
Նա այս տողերը հավանաբար նվիրել է իր սիրած մարդուն և պատմում է իր զգացմունքների մասին, հարցնում է, կարո՞ղ է նա իր նման զգալ այդ սերը:
* * *
Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…
Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ…
Այս ստեղծագործությամբ Տերյանը պատմում է, որ տեսել է մի աղջկա և սիրահարվել, բայց կորցրել է նրան և չի կարող գտնել:
* * *
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր…
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ…
Այս ստեղծագործությունը հավանաբար իր անցած, կորցրած սիրո մասին է: