Գերմանական Հովվաշան մասին

Գերմանական Հովվաշունն ամենահայտնի ցեղատեսակներից է: Նա շատ խելացի է և կարող է կատարել տարբեր աշխատանքներ: Այս շունն նվիրված է ու համարձակ: Հովվաշունը բազմակողմանի զարգացած ցեղատեսակ է, որը գերազանց կատարում է այն ամենն, ինչ սովորեցնում են։ Նրանք աշխատում են որպես պահապան և օգնական հաշմանդամներին, ոստիկանության և ռազմական ծառայություններում, որսորդության, որոնողական և փրկարարական ոլորտներում և նրանք հավատարիմ ընկերներ են իրենց տերերի համար։

Հովվաշունը համարվում է էներգիայով լի շուն, ում անհրաժեշտ է մշտական մարզանքներ։ Առանց դրանց նա կձանձրանա և կսկսի հաչել ու ծամել։ Այս ցեղատեսակն ունի կասկածամիտ բնավորություն, ինչն էլ դարձնում է նրան հիանալի հսկիչ, բայց ոչ ընտանիքի շուն, ով հյուրերին կդիմավորի, քանի որ շատ կասկածամիտ է անծանոթների նկատմամբ։

Գերմանական Հովվաշունը համարվում է 10 ամենահայտնի շներից մեկը: Այս ցեղատեսակն ունի համեմատաբար նոր ծագում (1899) և իր ծագման համար պարտական է հեծելազորային սպա Մաքս ֆոն Շտեֆանիցը նպատակ ուներ ստեղծել գերմանական այնպիսի ցեղատեսակ, որը նման չէր լինի ոչ մեկի։ Եվ, բազմաթիվ փորձերից հետո, նրա մոտ ստացվեց ստեղծել մի յուրահատուկ ցեղատեսակ, որը հետո կոչվեց Հովվաշուն։

Թողնել մեկնաբանություն