Հայոց լեզու Տնային աշխատանք 10.02.2022

Ընտրում ենք երկու բանաստեղծություն Վահան Տերյանից: Գտնում, հանում ենք այնտեղ եղած գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Որոշիչ — սահուն, աննշմար, քնքուշ, մեղմիկ, թեթև, գունատ, ճերմակ, արձակ, մեղմ, քնքուշ, անուրջ, սուրբ

Հատկացուցիչ — մութի, դաշտերի, սիրո

Բացահայտիչ — ——

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Որոշիչ — անուշ (x3), արևավառ, սև, մութ, թույլ, տկար

Հատկացուցիչ — գարնան (x4)

Թողնել մեկնաբանություն