Քննարկվող հարցեր․
Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ
Օրինակ՝ եթե երկու մեքենա փորձեն տեղափոխել մեկ մարմինը հակառակ ուղղություններով, բայց հավասար ուժով, ապա այդ մարմինը տեղից չի շարժվի:
3.Ի՞նչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ
Մարմինը շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, եթե նրա վրա չեն ազդում շփման և օդի դիմադրության ուժերը:
4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվո՞ւմ է,թե՞ գտնվում է դադարի վիճակում:
Գտնվում է դադարի վիճակում:
5.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագությունը փոփոխվում է այն ժամանակ, երբ դրա վրա այլ ուժեր են ազդում:
6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:
a = F/m
F = ma
7.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ, երբ նրա վրա ազդում է ուժ:
8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ՝ գնացքի վագոնների շարժվելը, ֆուտբոլիստի գնդակ տշելը:
9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
→F1= — →F2
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ23-ից էջ34-ը