- Թումանյանական պոեզիայի արտասանությանն ենք պատրաստվում՝ սովորելով բերանացի ասել ու վերլուծել առնվազն երկու-երեք ստեղծագործություն:
- Ընտրած ստեղծագործությունները ձայնագրում ենք, վերլուծում, տեղադրում բլոգում:
ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Այս ստեղծագործության միջոցով Թումանյանը նկարագրում է բնությունը, դրա մեջ կատարվող երևույթները: Նա համեմատում է անտառը ծերունու հետ, առվակը՝ թոռնիկի: Ստեղծագործության մեջ բնությունն ունի բնավորություն, օրինակ՝ անտառը՝ իմաստուն է, իսկ առվակը՝ փոքր երեխայի նման ուրախ է և եռանդուն:
ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ
Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն աստծո։
Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։
Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
Ամեն մի տերև, ամեն շընչավոր…
Նկարագրում է ամառային երեկոյի գեղեցկությունը, որը նա կապում է Ասծո հետ: