Կոռուպցիա

Articulo.

 Ի՞նչ է կոռուպցիան

Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով: Տարբերակվում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»: Առաջին դեպքում կաշառք է տրվում առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու նպատակով` մի բանի համար, որ կաշառք ստացողը պարտավոր է կատարել օրենքով սահմանված կարգով: Երկրորդ դեպքում կաշառքը տրվում է այնպիսի ծառայության համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու:

Որո՞նք են կոռուպցիայի վնասները

Կոռուպցիան լինում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրին հասցվող վնասներ է պատճառում:

Քաղաքական առումով կոռուպցիան հսկայական խոչընդոտ է հարուցում ժողովրդավարությանն ու օրինականությանը: Ժողովրդավարական համակարգում հաստատություններն ու ինստիտուտները լեգիտիմ չեն, եթե դրանցում իրականցվում է չարաշահում հանուն մասնավոր շահի:

Տնտեսական առումով կոռուպցիան տանում է դեպի ազգային հարստության նվազեցման` խոչընդոտելով արդար շուկայական հարաբերություններին ու մրցակցությանը, հետևաբար և՛ ներդրումներին:

Կոռուպցիան առավել վնասակար ազդեցություն է գործում հասարակության սոցիալական կառուցվածքի վրա՝ չարաշահելով քաղաքական համակարգի, դրա ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Հիասթափված հասարակության համար հուսախաբությունն ու ընդհանուր անտարբերությունը հանգեցնում են թույլ քաղաքացիական հասարակության, որն էլ իր հերթին ճանապարհ է հարթում բռնակալների, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն անբարեխիղճ առաջնորդների համար, որոնք ազգային ունեցվածքը վեր են ածում անձնական հարստության: Կաշառք պահանջելն ու վճարելը դառնում է նորմ: Ենթարկվել չցանկացողները հաճախ արտագաղթում են, դրանով իսկ երկիրը զրկելով ամենակարող և ազնվագույն քաղաքացիներից:

Կոռումպացված համակարգերի հետևանքներից է նաև շրջակա միջավայրի քայքայումը: Շրջակա միջավայրի վերաբերյալ կանոնների և օրենսդրության բացակայությունը կամ դրանց չկիրառելը հանգեցնում է աղտոտվածության, բնական ռեսուրսների գերշահագործման և այլ վնասների` ավիրելով շրջակա միջավայրը:

Ինչպե՞ս է կոռուպցիան ազդում մարդկանց կյանքի վրա

Ողջ աշխարհում կոռուպցիան մարդկանց կյանքի վրա ազդում է բազմապիսի եղանակներով: Վատագուjն դեպքերում, կոռուպցիան սպառնում է մարդկանց կյանքին: Բազմաթիվ այլ դեպքերում այն վտանգում է մարդկանց ազատությունը, առողջությունը կամ ունեցվածքը: Որոշ աստիճանավորներ աշխատում են միայն այն դեպքում, երբ կա լրացուցիչ «վարձատրության» գայթակղություն: Ցանկացած պարագայում, խոշոր և մանր կոռուպցիան կյանքն ավելի է բարդացնում և վտանգում մարդկային կյանքը:

Հայոց լեզու Տնային աշխատանք 15.02.2022

  • Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում:
    • Լինե՜ր հեռու մի անկյուն…
    • Վատը լավ եմ տեսել ես…
    • Հուր եմ դառել՝ լույս տվել…
    • Ո՜նց է ժպտում իմ հոգին չարին, բարուն, ամենքին…
    • Տիեզերքի տերն եմ ես…
    • այլ

Վատը լավ եմ տեսել ես

Ամեն մի վատ բան իր մեջ լավ կողմեր ունի, բայց մեծ մասամբ այն տեսնելու համար պետք է պոզիտիվ մտածելակերպ: Բոլորը չէ, որ կարող են գնահատել վատ բաների դրական կողմը, բայց եթե դու սովոր ես ամենինչը դիտարկել բոլոր կողմերից, ուրեմն կարող ես գտնել այդ լավը:
Օրինակ՝ կորոնավիրուսի համաճարակը: Այն իհարկե շատ վատ կողմեր ունի, բայց կորոնավիրուսի շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի շատ հետևել առողջությանը, պահպանել հիգիենայի կանոնները, շատերը նոր բաներ սովորեցին կարանտինի ընթացքում, գիրք կարդացին, սովորեցին նոր լեզուներ, համակարգչից օգտվել, քանի որ օնլայն ուսուցման համար այն պետք էր, և այլն:

Բեռլինի վեհաժողով

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ին։

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ.) վերանայման նպատակով:

Այն ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն, բայց թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով:

Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային:

Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում

Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան:

Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ:

Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:

Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Սակայն, չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր, այն հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) համար:

Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն, որը անուշադրության մատնվեց:

Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»:

Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում:

 Բեռլինի վեհաժողով, բլոգում տեղադրել Բեռլինի վեհաժողովի արդյունքները (դասարանական աշխատանք)

Սան Ստեֆանոյի պայմանագիր — Հարությունյան Քնար 3.1 կուրս

Բեռլինի վեհաժողովը հրավիրված էր, որպեսզի վերանայի ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի շատ երկրներ դառնալու էին անկախ, ինքնավար և այլն: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում:
Այդ պայմանագիրը տևեց մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները:
Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն, որը անուշադրության մատնվեց:
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին, Ավստրո-Հունգարիային, Իտալիային: Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: