Կոռուպցիա

Articulo.

 Ի՞նչ է կոռուպցիան

Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով: Տարբերակվում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»: Առաջին դեպքում կաշառք է տրվում առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու նպատակով` մի բանի համար, որ կաշառք ստացողը պարտավոր է կատարել օրենքով սահմանված կարգով: Երկրորդ դեպքում կաշառքը տրվում է այնպիսի ծառայության համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու:

Որո՞նք են կոռուպցիայի վնասները

Կոռուպցիան լինում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրին հասցվող վնասներ է պատճառում:

Քաղաքական առումով կոռուպցիան հսկայական խոչընդոտ է հարուցում ժողովրդավարությանն ու օրինականությանը: Ժողովրդավարական համակարգում հաստատություններն ու ինստիտուտները լեգիտիմ չեն, եթե դրանցում իրականցվում է չարաշահում հանուն մասնավոր շահի:

Տնտեսական առումով կոռուպցիան տանում է դեպի ազգային հարստության նվազեցման` խոչընդոտելով արդար շուկայական հարաբերություններին ու մրցակցությանը, հետևաբար և՛ ներդրումներին:

Կոռուպցիան առավել վնասակար ազդեցություն է գործում հասարակության սոցիալական կառուցվածքի վրա՝ չարաշահելով քաղաքական համակարգի, դրա ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Հիասթափված հասարակության համար հուսախաբությունն ու ընդհանուր անտարբերությունը հանգեցնում են թույլ քաղաքացիական հասարակության, որն էլ իր հերթին ճանապարհ է հարթում բռնակալների, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն անբարեխիղճ առաջնորդների համար, որոնք ազգային ունեցվածքը վեր են ածում անձնական հարստության: Կաշառք պահանջելն ու վճարելը դառնում է նորմ: Ենթարկվել չցանկացողները հաճախ արտագաղթում են, դրանով իսկ երկիրը զրկելով ամենակարող և ազնվագույն քաղաքացիներից:

Կոռումպացված համակարգերի հետևանքներից է նաև շրջակա միջավայրի քայքայումը: Շրջակա միջավայրի վերաբերյալ կանոնների և օրենսդրության բացակայությունը կամ դրանց չկիրառելը հանգեցնում է աղտոտվածության, բնական ռեսուրսների գերշահագործման և այլ վնասների` ավիրելով շրջակա միջավայրը:

Ինչպե՞ս է կոռուպցիան ազդում մարդկանց կյանքի վրա

Ողջ աշխարհում կոռուպցիան մարդկանց կյանքի վրա ազդում է բազմապիսի եղանակներով: Վատագուjն դեպքերում, կոռուպցիան սպառնում է մարդկանց կյանքին: Բազմաթիվ այլ դեպքերում այն վտանգում է մարդկանց ազատությունը, առողջությունը կամ ունեցվածքը: Որոշ աստիճանավորներ աշխատում են միայն այն դեպքում, երբ կա լրացուցիչ «վարձատրության» գայթակղություն: Ցանկացած պարագայում, խոշոր և մանր կոռուպցիան կյանքն ավելի է բարդացնում և վտանգում մարդկային կյանքը:

Թողնել մեկնաբանություն