- Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում:
- Լինե՜ր հեռու մի անկյուն…
- Վատը լավ եմ տեսել ես…
- Հուր եմ դառել՝ լույս տվել…
- Ո՜նց է ժպտում իմ հոգին չարին, բարուն, ամենքին…
- Տիեզերքի տերն եմ ես…
- այլ
Վատը լավ եմ տեսել ես
Ամեն մի վատ բան իր մեջ լավ կողմեր ունի, բայց մեծ մասամբ այն տեսնելու համար պետք է պոզիտիվ մտածելակերպ: Բոլորը չէ, որ կարող են գնահատել վատ բաների դրական կողմը, բայց եթե դու սովոր ես ամենինչը դիտարկել բոլոր կողմերից, ուրեմն կարող ես գտնել այդ լավը:
Օրինակ՝ կորոնավիրուսի համաճարակը: Այն իհարկե շատ վատ կողմեր ունի, բայց կորոնավիրուսի շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի շատ հետևել առողջությանը, պահպանել հիգիենայի կանոնները, շատերը նոր բաներ սովորեցին կարանտինի ընթացքում, գիրք կարդացին, սովորեցին նոր լեզուներ, համակարգչից օգտվել, քանի որ օնլայն ուսուցման համար այն պետք էր, և այլն: