Հայոց լեզու Տնային աշխատանք 17.02.2022

Շարադրում ենք մեր մտքերը.

  • Գիրքը՝ նվեր
  • Ինչո՞ւ միմյանց գիրք նվիրել
  • Ի՞նչ գրքեր նվիրել ընկերներին
  • Ի՞նչ գրքեր նվիրել ծնողներին
  • այլ

Գիրքը՝ նվեր

Իմ կարծիքով գիրքը ցանկացած առիթով լավ նվեր է: Բոլոր մարդիկ գիրքը ընկալում են տարբեր ձևերով՝ տարբեր են պատկերացնում հերոսներին և նրանց շրջապատող աշխարհը և կատարվող իրադարձությունները: Տարբեր տարիքում գիրքը տարբեր ձևով է հասկացվում, այսինքն կարելի է գիրքը կարդալ շատ և ամեն անգամ տարբեր հասկանալ: Գիրքը զարգացնում է երևակայությունը, որովհետև ամեն ինչ պատկերացնում ես ինքդ և առանց պատկերների: Նաև գիրքը զարգացնում է բառապաշարը:

Թողնել մեկնաբանություն