Ռոթվայլերի մասի

Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է։ Որոշ ուսումնասիրողներ շնատեսակի պատմությունը հասցնում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջան և այն ծագած են համարում հռոմեական մասթիֆից. հռոմեական հսկա բանակների համար մշտապես թարմ մսի ապահովման համար նրանք իրենց հետ տանում էին նաև նախիրներ։ Հռոմեական հովվաշներն օգտագործվում էին մինչև 3-4-րդ դարերը։


Ճանապարհորդող մսագործների կողմից այս ցեղատեսակի շներն օգտագործվում էին միջնադարյան շուկաներում` իրենց վզերին ամրացված քսակները պահպանելու համար։ Նրանք նաև քշում էին նախիրները դեպի շուկա, դրանք պաշտպանելով ավազակներից և գազաններից։ Սակայն այն ժամանակ, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասունը շուկա տեղափոխելու համար, այս ցեղատեսակի կարիքը, ինչպես և ռոթվայլերների քանակը նվազեց այնքան, որ 1882 թ. Հայլբրոնում անցկացված շների ցուցահանդեսին ներկայացված էր ցեղատեսակի ընդամենը մեկ ցածրորակ ներկայացուցիչ։ Առաջին աշխարհամարտի ծավալումը ոստիկանական շների մեծ պահանջարկ ստեղծեց, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ռոթվայլերներով նորից հետաքրքրվեն։ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում ռոթվայլերներն օգտագործվում էին որպես սուրհանդակ, բարձկան, բուժօգնության և պահակաշներ։

Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն, քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսը շնասայլակով շուկա հասցնելու համար։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ։

Ռոթվայլերները մեծ ուժի տեր են, սև` հստակ առանձնացված աշխետ կամ շագանակագույն խայտերով, որոնց ընդհանուր քանակը չի գերազանցում շան մարմնի գունավորման 10%-ը։ Նրանց հուժկու արտաքինը չի նվազեցնում ռոթվայլերների ազնվությունը, որը նրանց օգնում է լինել լավ ընկեր, ծառայող և աշխատող շուն։ Այս ցեղատեսակը դիմացկուն է, հասկացող և ուժեղ։

Չափանիշների համաձայն ռոթվայլերն անչար է, հակված է լինել հանգիստ, շատ նվիրված է, ենթարկվող, աշխատասեր։ Արտաքնապես ահեղ է և հզոր։ Բնավորությամբ ինքնավստահ է, հակամետ և անվախ։ Իրենց շրջապատին արձագանքում են աչալրջությամբ։

Թողնել մեկնաբանություն