Կարդացածդ գրքերից ամենասիրելի ու տպավորիչ մեջբերումները կտեղադրես բլոգում:
Հարրի Փոթերի մասին վիպաշարից.
Հիշիր՝ չի կարելի բնակվել երազներում ր մոռանալ ապրելու մասին:
Հարրի, ավելի շատ մեր կատարած ընտրությունն է ցույց տալիս՝ ով ենք մենք իրականում, քան մեր կարողությւոնները:
Մեր արարքների հետևանքները միշտ այնքան բարդ են, անքան տարբեր, որ ապագան գուշակելն իրականում չափից դուրս դժվար գործ է…
Կարևորը մարդու ծագումը չէ, այլ այն, թե ինչ է դառնում նա հետո:
“Փոքրիկ Իշխանը” գրքից.
Ամեն մարդ իր աստղերն ունի:
Եթե միշտ միայն ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:
Ես վախենում եմ դառնալ մեծերի նման, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, բացի թվերից:
Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես:
“Առանց Ընտանիքի” գրքից.
Տղաս, միշտ հիշիր, որ հիմարի դեր խաղալու համար պետք է բավականաչափ խելոք լինել:
Լավ ուսուցիչը ամենալավ գրքից էլ լավ է:
Վախը բթացնում է միտքը:
Հասկացի՛ր, տղաս, կյանքը ծանր պայքար է, և միշտ չէ, որ կյանքում անում ես այն, ինչ ցանկանում ես:
Տխուր մտքերը մարդու գլուխն են գալիս միայն այն ժամանակ, երբ մարդ դժբախտ է, իսկ հիմա ես բախտավոր եմ:
“Ծաղիկներ Էլջերնոնի համար” գրքից.
Գիտափորձի ձախողումը կամ վարկածի հերքումը նույնքան կարևոր են գիտության զարգացման համար, որքան հաջողությունը:
Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս:
Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:
Խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա:
“Զոլավոր Գիշերազգեստով Տղան” գրքից.
Խելամիտ մարդը անհաջողությունից էլ փորձառություն կքաղի:
Փորձիր իրադարձությունների բացասական ընթացքը քո օգտին շուռ տալ:
Որոշ մարդկանց խելքն իրենցը չի պաշտոնի բարձրացում ստանալու համար:
Տունը ո՛չ շենքն է, ո՛չ փողոցը, ո՛չ էլ քաղաքը: Աղյուսն ու ծեփիկը ընդամենը արհեստական նյութեր են: Մարդու տունն այնտե՛ղ է, որտեղ նրա ընտանիքն է:
Ինչքան նվնվաս, այքնան ավելի շատ կցավի: