Վրաստան

Դասի հղումը

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները: Վրաստանի հարևաններն են. Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան:

Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանի տարածքով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Օդային ուղիներով Վրատսանը կապված է աշխարհի շատ երկրների հետ: Վրաստանն արտաքին աշխարհների հետ տնտեսական սերտ կապերի մեջ է: Վրաստանի առևտրական հիմնական գործընկերներն են՝ Թուրքիան, Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Թուքմենաստանը: Արդյունահանվում է քարածուխ, քիչ քանակությամբ նավթ և այլն:

Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են՝ նպաստավոր աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանաքային ռեսուրսները։ Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը։ Երկրի էնոնոմիկայում առաջատարն արդյունաբերությունն է, որտեղ կարևոր ճյուղը էներգետիկան է: Նաև զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը: Վրաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են բազմաճյուղ գյուղատնտեսության զարգացման համար:

Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայոց լեզու Տնային աշխատանք 27.02.2022

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Ն գրվում է, երբ բառում օգտագործվում է ան ժխտական նախածանցը:

Բառերի բացատրությունները գրելով՝ ցո՛ւյց տուր իմաստների տարբերությունները և յուրաքանչյուրով առնվազն մեկ բառ կազմի՛ր:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Ող — Ողնաշարի փոքրիկ տափակ ոսկորներից յուրաքանչյուրը
Ողնաշար, ողնուղեղ

ոխ — Վրեժ, վրիժառություն
Ոխոկալ, ոխերիմ

ուղտ — Անապատի կենդանի, սապատավոր
Ուղտաբեր, ուղտանման

ուխտ — Երդում, խոստում
Ուխտավոր, ուխտագնաց

թյուր — Ծուռ, անուղիղ, սխալ
Թյուրիմացություն, թյուրիմացաբար

թույր — Գույն, երանգ
Դեղնաթույր, թույրաթուխ

բույր — Բուրմունք, հոտ
Բուրավետ, անուշաբույր

բյուր — Անչափ, անթիվ
Բյուրաբազում, բյուրաբիծ

բարկ — Թեժ, վառ, տաք, բորբ, կիզիչ
Բարկախառն, բարկաճայթ

բարք — Ապրելակերպ, սովորույթ
Բարքուվարք, բարքագրական

վարկ — Հարգանք, համարում, պատիվ, հարգ
Վարկանիշ, վարկաբեկ

վարք — Վարքագիծ, վարվելակերպ, վարվելաձև
Վարքաբեկված, վարքագիր

աղտ — Կեղտ
Աղտոտված, աղտաջուր

ախտ — Հիվանդություն
Ախտանիշ, ախտաբան

Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևելաեվրոպական, ագեվազ, գինեվաճառ, գինեվարպետդափնեվարդ, հոգեվիճակ: