Հայոց լեզու Տնային աշխատանք 27.02.2022

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Ն գրվում է, երբ բառում օգտագործվում է ան ժխտական նախածանցը:

Բառերի բացատրությունները գրելով՝ ցո՛ւյց տուր իմաստների տարբերությունները և յուրաքանչյուրով առնվազն մեկ բառ կազմի՛ր:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Ող — Ողնաշարի փոքրիկ տափակ ոսկորներից յուրաքանչյուրը
Ողնաշար, ողնուղեղ

ոխ — Վրեժ, վրիժառություն
Ոխոկալ, ոխերիմ

ուղտ — Անապատի կենդանի, սապատավոր
Ուղտաբեր, ուղտանման

ուխտ — Երդում, խոստում
Ուխտավոր, ուխտագնաց

թյուր — Ծուռ, անուղիղ, սխալ
Թյուրիմացություն, թյուրիմացաբար

թույր — Գույն, երանգ
Դեղնաթույր, թույրաթուխ

բույր — Բուրմունք, հոտ
Բուրավետ, անուշաբույր

բյուր — Անչափ, անթիվ
Բյուրաբազում, բյուրաբիծ

բարկ — Թեժ, վառ, տաք, բորբ, կիզիչ
Բարկախառն, բարկաճայթ

բարք — Ապրելակերպ, սովորույթ
Բարքուվարք, բարքագրական

վարկ — Հարգանք, համարում, պատիվ, հարգ
Վարկանիշ, վարկաբեկ

վարք — Վարքագիծ, վարվելակերպ, վարվելաձև
Վարքաբեկված, վարքագիր

աղտ — Կեղտ
Աղտոտված, աղտաջուր

ախտ — Հիվանդություն
Ախտանիշ, ախտաբան

Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևելաեվրոպական, ագեվազ, գինեվաճառ, գինեվարպետդափնեվարդ, հոգեվիճակ:

Թողնել մեկնաբանություն