- Գտնում ենք նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, ուղիղ, ներգործող, հանգման անուղղակի խնդիրները:
- Իմ գարնանային օրերը գեղեցիկ էին. կարդում էի տարբեր ստեղծագործություններ՝ պատմվածքներ և վիպակներ, դիտում էի ֆիլմեր, լսում սիրելի երգեր, որոնք գրվել էին հայտնի երգահանների կողմից, վրձնում էի գեղեցիկ նկարներ և նվիրում հարազատ մարդկանց:
Ենթակա — օրերը, որոնք
Ստորոգյալ — գեղեցիկ էին, կարդում էի, դիտում էի, լսում, գրվել էին, վրձնում էի, նվիրում
Որոշիչ — գարնանային, տարբեր, սիրելի, հայտնի, գեղեցիկ, հարազատ
Հատկացուցիչ — իմ
Բացահայտիչ — պատմվածքներ, վիպակներ
Խնդիրներ — ստեղծագործություններ, պատմվածքներ, ֆիլմեր, երգեր, երգահանների կողմից, նկարներ, մարդկանց
- Բոլորի կողմից սիրվել էր երգը՝ հոգու չքնաղ հայելացումը. այն դիպել էր լսողի սրտին, արցունք էր գողացել, հիշողություն արթնացրել, մոռացրել ներկան:
Ենթակա — երգը, այն
Ստորոգյալ — սիրվել էր, դիպել էր, գողացել էր, արթնացրել, մոռացրել
Որոշիչ — չքնաղ
Հատկացուցիչ — հոգու, լսողի
Բացահայտիչ — հայելացումը
Խնդիրներ — բոլորի կողմից, սրտին, արցունք, հիշողություն, ներկան
- Եկավ, որ մոտենա նրանց, շահի նրանց վստահությունը, սիրվի նրանց կողմից, բարձրանա ու անմոռաց օրեր ապրի:
Ստորոգյալ — եկավ, մոտենա, շահի, սիրվի, բարձրանա, ապրի
Որոշիչ — անմոռաց
Հատկացուցիչ — նրանց
Խնդիրներ — նրանց, վստահությունը, օրեր