Տարբեր աղբյուներից օգտվելով՝ նվեր-աշխատանք (փոքրիկ ուսումնասիրություն) կգրես կամ կձայնագրես/կտեսագրես և կտեղադրես բլոգում: Աշխատանքները միասին կքննարկենք մարտի 9-ին: Թեման կարող ես ինքդ կոնկրետացնել, մասնավորեցնել, օրինակ՝ Մոր կերպարը Հովհաննես Շիրազի բանաստեղծություններում:
- Մոր կերպարը գրականության մեջ (տարբեր գրողների ստեղծագործություններում, քո կարդացած գրքերում)
- Մոր կերպարն արվեստում (օրինակ՝ քանդակների, նկարների մեկնաբանում)
- Մոր կերպարը հոգեբանության մեջ
Մոր կերպարն արվեստում

Մայրն ու երեխան հավերժական թեմա են արվեստի մեջ։ Սեր, հոգատարություն, կրթություն, դաստիարակություն, արվեստագետները բոլոր ժամանակներում հիանում էին մայրերով, հիանում նոր կյանքի հրաշքով և գովերգում մայրական աշխատանքը:
Մայրության պատկերները տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծել են արվեստագետները՝ օգտագործելով ժամանակին բնորոշ գեղարվեստական արտահայտչամիջոցները։ Ուստի թեման անսպառ է և միշտ կհուզի արվեստագետներին, քանի որ մոր հանդեպ սիրո զգացումը չի կարող արտահայտվել մեկ նկարով։