Արյան մեծ և փոքր շրջանառությունները

Արյան մեծ շրջանառություն

Ձախ նախասրտից արյունը անցնում է ձախ փորոք, այնուհետև աորտա: Այնտեղից արյունը զարկերակներով տարածվում է դեպի բոլոր օրգանները: Այդ զարկերակներից ամենամեծերն են՝ զույգ քնային զարկերակները, որոնք սնուցում են ուղեղը, պսակաձև զարկերակները, որոնք սնուցում են սիրտը, ստորանրակային զարկերակները, որոնք սնուցում են վերին վերջույթները, երիկամային և զստային զարկերակները, որոնք սնուցում են ստորին վերջույթները: Հյուսցվածքներում և օրգաններում զարկերակները մանրանում են մինչև կապիլյարները, որոնցում կատարվում է գազափոխանակությունը: Կապիլյարներից բջիջները ստանում են թթվածին և սննդային նյութեր, որոնք լուծված են արյան մեջ: Իսկ արյան մեջ են անցնում ածխաթթու գազը և փոխանակության արգասիքները:

Արյան փոքր շրջանառություն

Արյան փոքր շրջանառությունը սկսվում է աջ փորոքից: Թոքային զարկերակով արյունը հասնում է թոքեր: Թոքային ալվեոլներից թթվածինը անցնում է կապիլյարներ, իսկ կապիլյարներից դեպի ալվեոլներ անցնում է ածխաթթու գազ: Կապիլյարները, ի վերջո, միանում են թոքային երակներին, որոնցով թթվածնով հագեցած արյունը հասնում է ձախ նախասիրտ:

Թողնել մեկնաբանություն