Հայոց լեզու Տնային աշխատանք 10.03.2022

Արի ուսումնասիրենք բառը: Կընտրես մեկամսյա տոնի հետ կապված որևէ բառ, կուսումնասիրես «մայր» բառի օրինակով: Բառարաններից օգտվելով՝ կհավաքես բառի իմաստները, հոմանիշները, այդ բառով կազմված դարձվածքները, նրա հետ կապված ասույթ-արտահայտությունները, բառի իմաստը կփորձես փնտրել նաև դիցաբանության մեջ: Պատրաստ կլինես աշխատանքդ բանավոր ներկայացնելուն:

  • «Մայր» բառը հայերենում
  • «Քույր» բառը հայերենում
  • «Տոն» բառը հայերենում
  • այլ

«Քույր» բառը հայերենում

Իմաստներ

1. Աղջիկը իր ծնողների մյուս երեխաների համար:
2. Բժշկական անձնակազմին պատկանող կին՝ բժշկական հիմնարկներում:
3. Ընդհանուր շահերով՝ ձգտումներով՝ գործունեությամբ ևն միավորված կանանցից յուրաքանչյուրը մյուսների նկատմամբ: Հայոց դրոշի տակ միավորված քույրերը իրենց կրած չարչարանքներով հետ չէին մնում տղամարդկանցից:
4. Մեկին հարազատ՝ հոգեպես մերձավոր՝ սիրելի կին՝ աղջիկ:
5. Մտերմական հարգական բառ, որով դիմում են ծանոթ կնոջը:
6. Կուսանաց վանքի կույս՝ միանձնուհի:

Հոմանիշներ

Քույրիկ, քիքիր, ողջումաքիր, բուժքույր

Դարձվածքներ

Գթության քույր, քույր լեզուներ, քրոջ պես սիրել, քույր քաղաքներ:

Հայտնի տողեր

Դու միշտ նո՛ր ես, ու հզո՛ր ես, ու բոսո՛ր ես, քա՜ղցր քույր (Ե. Չարենց):
Հույսը՝ վշտերի քույրն հավատարիմ (Ա. Պուշկին):
Մարդկանց խոսքերին դու մի՛ հավատա, քույր Շուշանիկ (Ս. Զորյան):

Թողնել մեկնաբանություն