Գրականություն Տնային աշխատանք 14.03.2022

Այս ստեղծագործության մեջ Չարենցը և մի կին վիճում էին այդ կնոջ երեխայի շորի վերաբերյալ, որից շատ երեխաներ իրենց այդքան էլ լավ չէին զգում: Իմ կարծիքով կինը ավելի ճիշտ էր, քան Չարենցը: Ամեն մեկը կարող է հագնել այն, ինչ ուզում է: Պետք չի շատ ուշադրություն դարձնել ուրիշի կարծիքին: Մենք մեկ կյանք ունենք և ավելի լավ է այն անցկացնենք այնպես, ինչպես ուզում ենք մենք, և ոչ թե այնպես, ինչպես ուրիշները: Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ պետք չէ տարբերվել ուրիշներից: Ադպիսի կյանքը, կարելի է ասել, անհետաքրքիր է և ձանձրալի: Նաև կինը ճիշտ էր, երբ ասաց, որ Չարենցը չպետք է իր քիթը ուրիշի գործերի մեջ մտցնի: Ամեն մեկը գիտի, թե ինչ է ուզում իր կյանքից և խառնվել պետք չէ: Այսպես, իմ կարծիքով ամեն մեկը իր կյանքն ունի և ինքն է որոշում ամեն ինչ:

Թողնել մեկնաբանություն