Կիլիկիայի թագավորներ և թագուհիներ

Լևոն Բ

Լևոն Բ-ն ծնվել էր 1150թ-ին և մահացել էր 1219թ-ին: Նա եկել էր իշխանության 1187թ — ին և եղել է թագավոր մինչև մահը: Եղել էր Ռուբինյանների արքայատոհմից։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին: Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները շատ էին ընդարձակվել: Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկիրը պաշտպանելու համար նա վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Նա նորոգեց հին վանքերը, հիմնեց նորերը և նրանց կից բացեց վարժարաններ։ Լևոնը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, լավ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Զաբել Ա

Զաբել Ա-ն ծնվել էր հունվարի 25, 1216, 1217, 1212, 1213թ-ին (ճիշտ ծննդյան տարին հայտնի չէ): Մահացել էր հունվարի 23-ին, 1252թ-ին: Եղել էր թագուհի 1219թ-ից մինչև 1252, 1226-ի հունիսից կառավարել էր Հեթում Ա-ի հետ: Զաբելը թագադրվել էր 1226թ-ին, մայիսի 14-ին: Զաբելը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սիսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց։

Հեթում Ա

Հեթում Ա-ն ծնվել էր 1215թ-ին և մահացել էր 1270թ-ին, հոկտեմբերի 28-ին: Կիլիկիայի գահ է բարձրացել 1226 թվականին՝ հիմնելով Հեթումյանների արքայատոհմը։ Հեթում Ա-ն իշխեց 1226-1269թթ: Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում զարգացավ տնտեսությունն ու մշակույթը։

Լևոն Գ

Լևոն Գ-ն ծնվել էր 1236թ-ին, հունվարի 24-ին և մահացել էր 1289թ-ին, փետրվարի 6-ին: Հեթում Ա–ի ավագ որդին է։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։ Նա իշխեց 1269թ-ից մինչև 1289թ: Լևոնի ներքին քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ 1271 թ.–ին նա վերանորոգեց վենետիկցիների, իսկ 1288 թ.–ին՝ ջենովացիների հետ կնքած առևտրական պայմանագրերը։ Լևոնը հատել է ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ, որոնք շրջանառության մեջ են եղել նաև օտար երկրներում։

Թողնել մեկնաբանություն