Լևոն Ե — ն ծնվել էր 1310թ — ին և մահացել էր օգոստոսի 28 — ին, 1341թ — ին: Եղել է Կիլիկիայի թագավոր 1320թ — ից մինչև 1342թ։ Նրա հայրը Օշին Ա — ն էր, իսկ մայրը՝ Իզաբելլա Գ — ն: Հեթումյանների թագավորական հարստությունից էր:

1320թ — ին՝ երբ նա եղել էր 10 տարեկան, բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։
1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։
Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։
Լևոնի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335–ին և 1336–ին վերստին ասպատակեցին Կիլիկիան։
1337–ին Լևոնի խնդրանքով ստորագրվեց հաշտություն.Կիլիկիայի հարավ–արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։
Լևոնը հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։