«Տաղարան» շարքից կընտրես երկու-երեք ստեղծագործություն, կտեղադրես բլոգում, կվերլուծես:
Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Վերլուծություն
Այս ստեղծագործությամբ Չարենցը պատմում է, թե ինչպես էր Վրաստանի քաղաքում տեսել մի գեղեցիկ աղջկա և սիրահարվել: Նա նկարագրում է նրա գեղեցկություն, հմայիչ արտաքինը: Նա փորձեց աղջկա ուշադրությունը իր վրա դարձնել, իսկ աղջիկը իրեն չպատասխանեց: Նա կարծես իր դեմը մի սար տեսավ և տխուր գնաց, երբ նույնիսկ սերը իր մեջ կրակի էր վերածվել:
* * *
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։
Վերլուծություն
Այս ստեղծագործության մեջ Չարենցը ասում է, որ մի օր ինքն էլ է մահանալու և ոչինչ չի պահանջում և ինչպես Սայաթ-Նովան էր ասում՝ աշխարհում ամեն ինչ դատարկ է, նույնիսկ սիրելիին կմոռանա: Եվ նա իր երգերը, երազները թողնում է ծանոթ և անծանոթ մարդկանց ու հեռանում: