Այն գրքից, որն ընթերցում ես հիմա, կհանես փոքրիկ հատված՝ գտնելով այնտեղ եղած ուղիղ և անուղղակի խնդիրները:
Հյուրասենյակում արդեն մոտ տասը րոպե էր, ինչ զրուցում էի հարուստ այրիների և տաղտկալի ակադեմիկոսների հետ, երբ հանկարծ ինձ վրա զգացի մեկի հայացքը: Շրջվեցի և առաջին անգամ տեսա Դորիան Գրեյին: Մեր աչքերը հանդիպեցին իրար, զգացի, որ գունատվում եմ: Ինձ համակեց սարսափի տարօրինակ զգացում: Հասկացա՝ ես հանդիպել եմ մեկին այնքան թովիչ, որ, եթե տրվեմ նրա հմայքին, նա կկլանի իմ ամբողջ էությունը, հոգիս և նույնիսկ իմ արվեստը:
Ուղիղ խնդիր — հայացքը, Դորիան Գրեյին, ինձ, էությունը, հոգիս, արվեստը
Անուղղակի խնդիր — այրիների հետ, ակադեմիկոսների հետ, ինձ վրա