Հայոց լեզու Դասարանական աշխատանք 18.03.2022

Կետադրում ենք տեքստը:

Մի մարդ, որ քարավանատեր էր, ուներ ուղտեր: Օրերից մի օր զայրանալով նրանցից մեկի դանդաղկոտությունից՝ տերը հարվածեց: Շատ բարկացավ ուղտը և անարտահայտիչ հայացքով նայելով տիրոջը` ասաց.

— Ահա քանի տարի է՝ հավատարմորեն ծառայում եմ քեզ, և դու, ո՛վ ապերախտ մարդ, չհասկացար բնավորությունս: Չես տեսնում՝ անտրամադիր եմ, ուրեմն՝ վտանգավոր: Նախազգուշացնում եմ՝ մի՛ ծեծիր ինձ, հատկապես երբ տրտում եմ, ապա թե ոչ՝ կմեռնես իմ ձեռքով:

— Իսկ ո՞րն է քո տրտմության նշանը, — հարցրեց տերը, — ասա իմանամ, որ չծեծեմ քեզ:

— Երբ կտեսնես ստորին շուրթս կախ է ընկած և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, տրտում եմ և աշխատիր զգույշ լինել հետս:

— Մեղա քեզ տեր, — բացականչեց քարավանատերը, — բայց չէ՞, որ դու շարունակ այդպիսին ես՝ ստորին շրթունքդ կախ, ոտնաձայնդ խուլ:

Ըստ Մխիթար Գոշի

Թողնել մեկնաբանություն