- Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:
—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ:
—Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, — և հպարտությունը սազում է նրա հեզությանը:
Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:
Նա ունի բազմաթիվ հույն ու հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունեին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Չգիտեմ, գուցե նրանք կաշառվում են, բայց Լևոնը` ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել:
—Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:— Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է:
Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:
Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ:
—Համառ ես, Լևոն, համառ,— գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով:
—Լսո՞ւմ եք, սինյոր,— դարձավ ինձ Կավալլարոն, ոգևորված,— այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:
Բայց Լևոնը գիտեր զսպել իրեն չափահաս տղամարդի պես:
- Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:
արտիստ — արվեստագետ
սինյոր, սինյորա — պարոն, տիկին
բոն — ջուրնո — բարի օր
Մոշկա սելյոդկա — ծովատառեխ
աֆիշա — պաստառ
յախտա — զբոսանավ
- Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:
Լևոնին անվանում էին արտիստ, քանի որ նա արվեստ էր սիրում, նվագում էր տարբեր գործիքներով: Նա հույս է տալիս նոր և անհայտ արտիստներին և ոգեշնչում նրանց:
Իմ կարծիքով արտիստը այն մարդն է, ով զբաղվում է արվեստով, օրինակ՝ դերասան, նկարիչ, երգիչ և այլն: Եվ այն մարդը, որ ոգեշնչում է ուրիշներին:
- Բնութագրի՛ր Լևոնին:
Լևոնը ազնիվ էր, համառ, շատ զգայուն և նպատակասլաց:
- Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
- Լևոնին համեմատի՛ր Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ:
- Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրիր:
Պոչ բռնել — հերթի մեջ կանգնել
“արտիստի” մայրը մեռնելու ախորժակ չունի — մահանալ չի ուզում
Նա տաքարյուն է — բարկացող է