- Կշարադրես մտքերդ, առաջարկներդ հետևյալ թեմայով:
- Ինչ եմ ակնկալում ստանալ իններորդ դասարանում
- Գալիք ուսումնական տարին և իմ առաջարկները
- Ես և մասնագիտական կողմնորոշման շրջանը
- այլ
Ինչ եմ ակնկալում ստանալ իններորդ դասարանում
Իններորդ դասարանից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Իմ կարծիքով դա շատ կարևոր տարի է, երբ ես պետք է կողմնորոշվեմ իմ ապագա մասնագիտության մեջ: Ես դեռ չեմ որոշել, ինչ եմ դառնալու և հուսով եմ իններորդ դասարանում կկարողանամ որոշել: Դրանում ինձ կօգնի մեր դպրոցում նախագիծը, որի ընթացքում տարբեր մասնագետները այցելելու են մեր դպրոցը և պատմելու են իրենց աշխատանքների լավ և վատ կողմերը: Դա մեզ կօգնի ավելի ճիշտ ընտրություն կատարել: Նաև ակնկալում եմ ստանալ գիտելիքներ, որոնք ինձ պետք կգան ապագայում: