Հայոց լեզու Տնային աշխատանք 31.03.2022

Քո սիրելի առարկաներից որևէ մեկի դասից կգտնես և կտեղադրես քո բլոգում տեղի և ժամանակի պարագաներով նախադասություններ, կմգեցնես նշված անդամները:

Տեղի պարագա
Ժամանակի պարագա

Պատմություն

Մոնղոլական ցեղերը X–XI դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում

1236 թ-ին մոնղոլական 150-հզ-անոց բանակը, Չինգիս խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն:

1241 թ-ին Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60-հզ-անոց զորքին:

1242 թ-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից:

XIV դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում

Թողնել մեկնաբանություն