Շնչառությունը ուղեկցվում է ներշնչումով և արտաշնչումով, որոնք անհրաժեշտ են թոքերի օդափոխության համար: Օդը մտնում է թոքեր այն պատճառով, որ նրանք փոխում են ծավալը, էլաստիկության պատճառով: Սակայն թոքերում չկան մկաններ, բայց դրանք կարող են լայնանալ և կծկվել:
Թոքերը իրականում ինքնուրույն չեն շարժվում, այլ հետևում են կրծքավանդակի շարժումներին: Կրծքավանդակի խոռոչը լայնանում է շնչառական օրգանների աշխատանքի շնորհիվ, որոնցից են ստոծանին և միջկողային մկանները: Ստոծանին մկանային պատ է, որը առանձնացնում է կրծքավանդակը որովայնի խոռոչից: Ներշնչման ժամանակ այն իջնում 3-4սմ-ով: Բացի դրանից միջկողային մկանները բարձրացնում են կողերը, ինչը նպաստում է կրծքավանդակի լայնացման: Ձգված թոքերում ճնշումը դառնում է ավելի ցածր, քան մթնոլորտայինը: Ճնշման տարբերության հաշվին օդը մտնում է թոքերը: Կատարվում է ներշնչում: Դրանից հետո կատարվում է արտաշնչում: Ստոցանին և միջկողային մկանները թուլանում են, թոքերի ծավալը փոքրանում է: Կրծքավանդակը կծկվում է և օդը թոքերից դուրս է մղվում: Կատարվում է արտաշնչում:
Շնչառական ծավալը օդի այն ծավալն է, որը ներշնչվում է սովորական ներշնչման ժամանակ և արտաշնչման ժամանակ:
Թոքերի կենսական տարողությունը առավելագույն արտաշնչման ծավալն է առավելագույն ներշնչումից հետո: