Գրականություն Տնային աշխատանք 06.04.2022

Կարդա՛ Ավելորդը ստեղծագործությունը։

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

սապատավոր — կուզ

եռուզեռում — իրարանցում

չեչոտ — ծաղկադեմ

լփռտել — կակազել

փափախ — գլխարկ

ղայֆան — կաթով սուրճ

կապերտ — գորգ

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

2․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

Հաճի աղա, Հախի մար, Սրբուն, Հակոբ, Շմավոն, Շողոն, հարսները, հարևանները և այլն:

3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

Սկզբում Հաճի աղան միայն իր մասին էր մտածում և կարծում էր, որ ինքը ավելի կարևոր է, քան մյուսները:
Մեջտեղում նա արդեն հասկանում էր, որ սխալ էր արել:
Վերջում նա շատ էր զղջում իր արարքի համար և այնքան էր դրա մասին մտածում, որ գճվում էր:

4․Հաճի աղային․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ…

  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

— Է՛,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։
— Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին,— անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,— Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.
— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՛… «էկա՜ն»…

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։

Ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

5․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

Նա մյուսների մասին շատ էր մտածում և բոլորին լավն էր ուզում: Նա ոչնչից դժգոհ չէր և այնպես էր անում, որ ուրիշներին լավ լինի, նույնիսկ երբ իրեն պետք էր օգնություն:

6․Ներկայացրո՛ւ Հաճի մոր կերպարը։

Հաճի մարը շատ էր ուզում օգնել Սրբունուն և իրենց հետ տանել: Նա բարի է և հոգատար:

7․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Պատերազմը, Անդամալույծը, Կարևոր դասը

Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։

Թողնել մեկնաբանություն