Հնդկաստան

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում և ունի սահմաններ Պակիստանի, Չինաստանի, Բանգլադեշի, Բութանի, Նեպալի, Մյանմայի հետ: Հնդկաստանի ափերը ողողում է Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսը: Հնդկաստանը հյուսիսից սահմանափակված է Հիմալայան և Կարակորամ բարձր լեռնաշղթաներով: Հնդստան թերակզու ներքին հատվածը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, իսկ դրանից հյուսիս՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը:

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը ածխի, մանգանի, երկաթի, ալյումինի, պղնձի, կապարի, ցինկի, ոսկու հանքաքարի խոշոր արտահանող է: Հնդկաստանն ակտիվ տնտեսական կապեր է հաստատել զանազան երկրների հետ և արտահանում են գլխավորապես իրենց ավանդական արտադրատեսակները:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, ելքը դեպի օվկիանոս, բազմատեսակ հողերը, օգտակար հանածոները՝ քրոմիտ, տիտան, պղինձ, երկաթի հանքաքար, մանգան, բոքսիտ, քարածուխ, նավթ, բնական գազ: Կլիման մերձհասարակածային մոսսոնային է, իսկ լեռներում ցուրտ: Բուսական և կենդանական աշխարհները հարուստ են և բազմազան:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանում զարգացած են՝ թեթև արդյունաբերությունը, մեքենաշինության զանազան ճյուղերը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հողագործությունը, անասնապահությունը,

Հնդկաստանի էթնիկ խմբեր

Հնդկաստանը բազմազգ երկիր է, որտեղ ապրում են հազարավոր փոքր էթնիկական և ցեղային խմբեր:

Ամենամեծ ազգերը՝ հինդուստանցիներ, թելուգու, մարաթաներ, բենգալցիներ, ջաթներ, թամիլներ, գուջարաթիներ, կաննարներ, փենջաբներ:

Հինդի լեզուն Հնդկաստանում ամենաշատ խոսվող լեզուն է: Բոլոր հնդկացիների մոտ 40%-ը հինդի լեզվով են խոսում:

Երկրները ըստ տարածքի

1 Ռուսաստան16,376,870
2 Կանադա9,985,321
3 Չինաստան9,388,211
4 ԱՄՆ9,014,230
5 Բրազիլիա8,358,140
6 Ավստրալիա7,682,300
7 Հնդկաստան2,973,190
8 Արգենտինա2,736,690
9 Ղազախստան2,699,700
10 Ալժիր2,381,740
11 ԿԴՀ2,267,050
12 Սաուդյան Արաբիա2,149,690
13 Մեքսիկա1,943,950
14 Ինդոնեզիա1,811,570
15 Սուդան1,765,048
16 Լիբիա1,759,540
17 Իրան1,628,550
18 Մոնղոլիա1,553,560
19 Պերու1,280,000
20 Չադ1.284.000
21 Նիգեր1,266,700
22 Անգոլա1,246,700
23 Մալի1,220,190
24 Հարավաֆրիկյան Հանրապետություն1,213,090
25 Կոլումբիա1,109,500
26 Բոլիվիա1,083,300
27 Մավրիտանիա1,030,700
28 Եթովպիա1,000,000
29 Եգիպտոս995,450
30 Տանզանիա945.087
31 Նիգերիա923.768
32 Վենեսուելա912.050
33 Նամիբիա824.292
34 Մոզամբիկ801.590
35 Պակիստան796.095
36 Թուրքիա783.562
37 Չիլի756.096
38 Զամբիա752.618
39 Մյանմա676.578
40 Աֆղանստան652.090
41 Ֆրանսիա643.427[3]
42 Սոմալի637.657
43 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն622.984
44 Ուկրաինա603.700
45 Մադագասկար587.041
46 Բոտսվանա581.730
47 Քենիա580.367
48 Եմեն527.968
49 Թաիլանդ513.115
50 Իսպանիա505.992

Հայոց լեզու Տնային աշխատանք 10.04.2022

  1. Գրում ենք բառեր, որոնք վերջից ընթերցելիս ստացվեն նոր բառեր (օր.՝ դրամ֊մարդ)։

    լեզու — ուզել, մուկ — կում, ղեկ — կեղ, շուն — նուշ, պատ — տապ, տղա — աղտ
  2. Գրում ենք հինգ հավաքական գոյական։

    Հոտ, դասարան, երամ, ոհմակ, ժողովուրդ
  3. Կազմել նախադասություններ գործածելով տեղի տալ, տեղիք տալ արտահայտությունները, վերաբերել, վերաբերվել, հրապարակել, հրատարակել, ցուցում, ցուցմունք բառերը։

    տեղի տալ — Ձմեռը վերջապես տեղի տվեց գարնանը:
    տեղիք տալ — Աշակերտները տեղիք տվեցին ջղայնությանը:
    վերաբերել — Դա նրան չի վերաբերում:
    վերաբերվել — Նա վերաբերվում էր նրան ինչպես տիկնիկի:
    հրապարակել — Թերթը հրապարակված էր այսօր:
    հրատարակել — Ես գնեցի նոր հրատարակված գիրքը:
    ցուցում — Ես ուղղորդվեցի նրա ցուցումով:
    ցուցմունք — Ոստիկանները լսեցին նրա ցուցմունքը:
  4. Գրել բայեր, որոնք կազմված են.

ա) ածականներից,

Դեղնել, ուրախանալ, չորանալ, լուսավորել, գեղեցկանալ

բ) գոյականներից։

ցատկել, խոսել, ողբալ, գրել, քնել