Հնդկաստան

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում և ունի սահմաններ Պակիստանի, Չինաստանի, Բանգլադեշի, Բութանի, Նեպալի, Մյանմայի հետ: Հնդկաստանի ափերը ողողում է Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսը: Հնդկաստանը հյուսիսից սահմանափակված է Հիմալայան և Կարակորամ բարձր լեռնաշղթաներով: Հնդստան թերակզու ներքին հատվածը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, իսկ դրանից հյուսիս՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը:

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը ածխի, մանգանի, երկաթի, ալյումինի, պղնձի, կապարի, ցինկի, ոսկու հանքաքարի խոշոր արտահանող է: Հնդկաստանն ակտիվ տնտեսական կապեր է հաստատել զանազան երկրների հետ և արտահանում են գլխավորապես իրենց ավանդական արտադրատեսակները:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, ելքը դեպի օվկիանոս, բազմատեսակ հողերը, օգտակար հանածոները՝ քրոմիտ, տիտան, պղինձ, երկաթի հանքաքար, մանգան, բոքսիտ, քարածուխ, նավթ, բնական գազ: Կլիման մերձհասարակածային մոսսոնային է, իսկ լեռներում ցուրտ: Բուսական և կենդանական աշխարհները հարուստ են և բազմազան:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանում զարգացած են՝ թեթև արդյունաբերությունը, մեքենաշինության զանազան ճյուղերը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հողագործությունը, անասնապահությունը,

Թողնել մեկնաբանություն