Ստեղծագործում ենք։
- Թե երազներս իրական դառնան…
- Թե գարունները գան ու չգնան…
- Թե անկեղծանամ ինքս ինձ հետ…
- Թե օրերն այս նկարեի…
- այլ
Թե երազներս իրական դառնան…
Երևի ամեն մեկն ունի երազանք և ուզում է, որ այն իրականանա: Ես նույնպես շատ երազանքներ ունեմ, օրինակ՝ ապրել ուրիշ երկրում, շատ ճամփորդել, լավ ապագա ունենալ, որոշ իրեր ունենալ և այլն: Իհարկե, շատ կուզենայի, որ իմ երազանքները իրականանան, բայց և գիտեմ, որ որոշները անհնար է, որ իրականանան, կամ, շատ դժվար է դրանց հասնել: Եթե մեր բոլորիս երազանքները իրական դառնան, իմ կարծիքով, մեր կյանքը կդառնա ավելի անհետաքրքիր, քանի որ չունենք նպատակ՝ երազանք, որին ուզում ենք հասնել: